ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 13-ին ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
Փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որՀայաստանըմեծ նշանակություն է տալիս Ռումինիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կորնել Իոնեսկուն նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման համար։
« Գոհունակությամբ արձանագրել ենք անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը: Միաժամանակ նշել ենք, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել այն իրացնելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-ռումինական առևտրատնտեսական ևգիտատեխնիկականհամագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:
Առանձին անդրադարձ ենք կատարել համեմատաբար վերջերս բացված Երևան-Բուխարեստուղիղ չվերթին, որը մեծ դեր կարող է խաղալ գործարար կապերի և զբոսաշրջության ակտիվացման գործում:
Ընդգծել ենք նաև Ռումինիայիհայ համայնքի ունեցած դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում»,- գրել է Ավինյանը: