Սելինջերի գրքերն առաջին անգամ մատչելի կլինեն թվայնացված

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Little, Brown and Company հրատարակչությունը, որը շատ տարիներ հրատարակել Է Ջերոմ Դավիթ Սելինջերի ստեղծագործությունները, այդ թվում՝ «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը, հայտարարել Է, որ նրա երկերն Էլեկտրոնային տեսքով մատչելի կլինեն օգոստոսի 13-ից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Գրողի որդին՝ Մեթ Սելինջերը, պարզաբանել Է, որ այդ որոշումը կապված Է Էլեկտրոնային գրքերի տարածվածության, ինչպես նաեւ այն բանի հետ, որ սահմանափակ հնարավորություններով որոշ մարդիկ կարող են ընթերցել միայն այդպիսի գրքեր:

«Քիչ բաներ գոյություն ունեին, որոնք հայրս սիրում Էր ավելի, քան թղթե գրքի ընթերցման շոշափողական զգացողությունները, բայց իր ընթերցողներին նա սիրում Էր ավելի շատ»,- ասել Է նա: Այժմ Էլեկտրոնային տեսքով կարելի կլինի կարդալ ոչ միայն «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գործը՝ գրողի միակ եւ ամենահայտնի վեպը, այլեւ «Ինը պատմվածք» ժողովածուն, ինչպես նաեւ պատմվածքներ Գլասի ընտանիքի մասին շարքից՝ «Ֆրենկին եւ Զուին», «Փայտամածից բարձր, ատաղձագործներ» եւ «Սիմոր. ներածություն» պատմվածքները:

«Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» վեպը՝ դեռահաս Հոլդեն Քոլֆիլդի ապրումների եւ զգացմուքների մասին, հրատարակվել Է 1951 թվականին եւ ապշեցուցիչ հաջողություն ունեցել ամբողջ աշխարհում: Այդ գիրքը գրատպության պատմության մեջ առաջատարներից մեկն Է դարձել տպագրված օրինակների քանակով եւ մինչ օրս մնում Է ամենապահանջված գրական ստեղծագորությունների թվում:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն