Հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հրանտ Թումասյանը 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Հրանտ Թումասյանը 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ազատամարտիկ Հրանտ Թումասյանը մանկական ուղեղային կաթվածով 9 երեխայի նվիրել են էլեկտրական անվասայլակներ:

«Դեռևս երկու շաբաթ առաջ ավելի քան 30 էլեկտրական անվասայլակներ տրամադրել էինք երեխաներին: Բոլորը ճապոնական պրոֆեսիոնալ և հարմարավետ սայլակներ են: Արդեն չորս տարի նմանատիպ միջոցառումներ ենք անցկացնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թումասյանը:

Նա նշեց, որ անվասայլակներ են տրամադրել նաև զինվորների վերականգնողական կենտրոնին, ինչպես նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին:

Հիմնադրամի մամլո խոսնակ Արմինե Թոխմախյանի խոսքով` սա հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է, և բարերար Հրանտ Թումասյանը, ով տարիներ շարունակ աջակցել է հիմնադրամին, միշտ ուշադրության կենտրոնում է պահել հաշմանդամություն ունեցող մարդկանց, օգնել և սատարել է:

Հիմնադրամը Հրանտ Թումասյանին պարգևատրեց «Ազգի նվիրյալ» շքանշանով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում