Բանկերում օտարերկրյա ռեզիդենտների կողմից ներդրված ավանդների ծավալը 51 տոկոսով ավելացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վարկերի և ավանդների ծավալները 2019թ. հունիսի վերջին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն աճել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2019 թվականի հունիս ամսվա դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի և բանկերում ներդրված ավանդների վերաբերյալ ցուցանիշները։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վարկերի և ավանդների ծավալներն աճել են: Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կազմել է 2 տրլն 934 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հունիսի նկատմամբ աճել է 13 տոկոսով, իսկ ավանդների ծավալն ավելացել է 18 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 90 մլրդ դրամ։

2019թ. հունիսին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ վարկային պորտֆելում ամենաշատն ավելացել է սպառողական և հիփոթեքային վարկերի ծավալը՝ համապատասխանաբար 36 տոկոսով և 34 տոկոսով։ Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալի աճն ապահովել է ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերի ծավալի շուրջ 35 տոկոս աճը։

Վարկերի ծավալն ըստ ոլորտների, մլն դրամ

Ընթացիկ տարվա հունիսին ոչ ռեզիդենտների կողմից բանկերում ներդրված ավանդների ծավալն աճել է 51 տոկոսով՝ կազմելով 813 մլրդ դրամ, իսկ ռեզիդենտների կողմից ներդրված ավանդների գումարն ավելացել է 9 տոկոսով կամ 1 տրլն 9 մլրդ դրամով՝ կազմելով 2 տրլն 277 մլրդ դրամ։ Ռեզիդենտների ցպահանջ ավանդների ծավալն աճել է 11.2 տոկոսով, իսկ ժամկետային ավանդները 20.8 տոկոսով։

Հայերեն العربية English Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին