Հասարակական

Երևանից Մոսկվա չվերթը չի իրականացվել. Քաղավիացիան մանրամասներ է ներկայացնում

1 րոպեի ընթերցում

Երևանից Մոսկվա չվերթը չի իրականացվել. Քաղավիացիան մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանից դեպի Մոսկվա (UTA880 չվերթով) «Վնուկովո» օդանավակայան մեկնող Utair ավիաընկերության կողմից շահագործվող Boeing 737 տեսակի ինքնաթիռը օգոստոսի 12-ին չի կատարել պլանավորված չվերթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացնում է, որ պլանավորված չվերթը չի կատարվել օդանավում հայտնաբերված տեխնիկական խնդրի պատճառով:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կապվել է «Utair» ավիաընկերության հայաստանյան ներկայուցչության հետ, որտեղից փոխանցել են, որ աշխատանքներ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում քաղաքացիների տեղափոխությունը կազմակերպելու նպատակով, իսկ մինչ այդ ուղևորներն ապահոված կլինեն հյուրանոցով և սնունդով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում