Տարածաշրջանային

Թուրքիայի զրահամեքենաները՝ Սիրիայի սահմանին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի զրահամեքենաները՝ Սիրիայի սահմանին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ԱՄՆ-ի հետ Սիրիայում անվտանգ գոտի ստեղծելու հարցում համաձայնության հասնելուց հետո զինամթերքով լի ռազմամեքենաներ են ուղարկվել Սիրիային սահմանակից շրջաններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Ըստ տեղեկությունների՝ զրահամեքենաները, որոնք ուղարկվել են Թուրքիայի արևելյան քաղաքներում գտնվող ռազմական միավորումներից, ուղևորվել են դեպի Ուրֆայի՝ Սիրիային սահմանակից Սուրուչի շրջան և Հաթայի Քըրըքհան շրջան:

Սիրիայում տեղի ունեցող բախումների պատճառով երկիրը լքող սիրիացիների համար երկրի հյուսիսում կստեղծվի մի տարածք՝ անվտանգ գոտի, որտեղ կապահովվի նրանց անվտանգությունը: Այդ տարածքից պետք է հեռացվեն Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալները:

Անկարայում օգոստոսի 7-ին ավարտվել են անվտանգ գոտի ստեղծելու թեմայով թուրք-ամերիկյան բանակցությունները: Նախատեսվում է ԱՄՆ-ի հետ ստեղծել Համատեղ գործողությունների կենտրոն, որը կհամակարգի և կղեկավարի անվտանգ գոտու ստեղծման աշխատանքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում