Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորում է 1000 խոշոր հարկատուների ցանկը 

3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2019 թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի հավաքագրվել է 511 մլրդ դրամի հարկ` 64 միլիարդով (14.4%) ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, հավաքված հարկերի շուրջ 80.9%-ը կամ 413.9 մլրդ դրամը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, իսկ մնացած 19.1%-ը՝ մաքսային մարմնի կողմից: Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները միասին 2019 թ. առաջին կիսամյակում վճարել են 131.4 մլրդ դրամի հարկ, որը կազմել է 1000 խոշորներ հարկատուների վճարածի շուրջ 26%-ը:

Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունը պետական բյուջե է վճարել 29.5 մլրդ դրամի հարկեր և տուրքեր: Երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ վճարած 28.2 մլրդ դրամ հարկերով։ Վերջինիս հաջորդում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որի վճարած հարկերը կազմել են 22.7 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ՝ 1000 խոշոր հարկատուների առաջին երեք կազմակերպությունները միասին վճարել են ընդհանուր վճարած հարկերի շուրջ 16%-ը։

Չորրորդ խոշոր հարկատուն «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ն է՝ վճարած 9.4 մլրդ դրամ հարկերով։ Հաջորդ խոշոր հարկատուներն են «Գոեպրոմայնինգ գոլդը»՝ 9.1 մլրդ դրամ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 7.7 մլրդ դրամ, «Ֆլեշ» ընկերությունը՝ 7.6 մլրդ դրամ, «Ակվիլոն Թրեյդ»-ը՝ 6.5 մլրդ դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն՝ 5.1 մլրդ դրամ վճարած հարկերով և տուրքերով։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է «ԱՐՄԵՆԻԱ» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարելավել է դիրքերը 18 կետով կամ 2.2 մլրդ դրամով ավել հարկեր է վճարել պետական բյուջե։

Նկատենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ հաշվետու տարվա նույն ժամանակաշրջանում խոշոր հարկատուների առաջին տասնյակից դուրս են մնացել «Ալեքս Հոլդինգ» (զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը), «Ջեյ Թի Այ Արմենիա» (զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը), «Սիփիէս Օիլ Քորփորեյշն» (զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը) ընկերությունները։

Հայերեն Русский

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր