Համահայկական օրակարգի հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի և Արցախի զարգացումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Համահայկական խաղերի բացման արարողության նախօրեին՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով՝ ուղղված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ողջ հայությանը։ Վարչապետի խոսքում տեղ գտան մի շարք կարևոր ուղերձներ, որոնք, ըստ էության, ուղղված էին ինչպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գաղափարի ամրապնդմանն ու հայության համախմբմանը, այնպես էլ համահայկական օրակարգում լուրջ և բավական հեռանկարային նորամուծությունների իրականացմանը։

Ելույթի առանցքում կարմիր թելի պես ձգվում էր Հայաստանի և Արցախի զարգացման, հզորացման ու առաջխաղացման գաղափարը՝ որպես համահայկական օրակարգի առանցքային գերակայություններից մեկը։ Նման երկարաժամկետ և մեծածավալ նպատակի իրականացման հիմքում, անշուշտ պետք է ընկած լինի հայության միասնականությունը, ուստի, կարևոր էր, որ վարչապետը նախ և առաջ շեշտը դրեց Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության համախմբման վրա։ 2016թ. ապրիլյան պատերազմի և 2018թ. հեղափոխության փորձը ցույց տվեց, որ հայությունը կարողանում է համախմբվել անկայուն և ճգնաժամային իրավիճակներում: Միասնականության շարունակականության ապահովման համար անհրաժեշտ է ունենալ հստակ օրակարգ և նպատակներ։ Մյուս կողմից, վարչապետի բարձրաձայնած կարևոր թեզերից էր միասնականության պահպանումը, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Սփյուռքի ներսում, արհեստական բաժանարար գծերից հրաժարումը. դրանք չեն նպաստում ո՛չ հայապահպանությանը, ո՛չ էլ միասնական նպատակների իրագործմանը։ Այս առումով հետաքրքիր էր նաև Սփյուռքի հայերի թվի աճի գաղափարը՝ «Սփյուռքից արտագաղթը» կանխելու միջոցով։ Խոսքն այն մասին է, որ օտար հասարակություններում հայության շրջանում հաճախ թուլանում է հայկական ինքնության գիտակցումը և կապը Հայաստանի հետ։ Ուստի, այս խնդիրներին ևս պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնել:

Հայության միասնականության գաղափարի գործնական դրսևորումը փաստացի պետք է լինի համահայկական օրակարգի սահմանումն ու կյանքի կոչումը, որի առանցքային նպատակը Հայաստանի և Արցախի հզորացումն է։ Այս առումով առանձնահատուկ է հայկական իրականությունն առավել հետաքրքիր և գրավիչ դարձնելու գաղափարը։ Ավելի գրավիչ Հայաստանն ու Արցախը և Սփյուռքի ներգրավվածությունը համահայկական օրակարգում փոխադարձաբար միմյանց պայմանավորող երևույթներ են․ հայրենիքի զարգացմամբ պետք է բարձրացվի Սփյուռքի հետաքրքրությունը հայկականության հանդեպ և ապահովվի Սփյուռքի ներգրավումը, իսկ Սփյուռքի ներգրավմամբ պետք է հասնել Հայաստանի և Արցախի զարգացմանը։

Այս համընդհանուր զարգացման տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաև 2050թ. համար սահմանված նպատակները։ Դրանք պետք է դիտարկել որպես տեսլական, որոնց պետք է ձգտեն ինչպես Հայաստանը, այնպես էլ Արցախն ու Սփյուռքը։ Դա բարդ և երկարաժամկետ խնդիրների ամբողջություն է, որոնց լուծմանը հասնելու համար անհրաժեշտ է կոլեկտիվ կամք և հետևողական աշխատանք։ Ուստի, նախ պետք է բարձրացնել այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը, ապա նաև բոլոր ապագա բարեփոխումները պետք է տեղավորվեն համահայկական ռազմավարության շրջանակներում։ Այսինքն՝ բոլոր գործողությունները պետք է լինեն թիրախավորված՝ միտված հստակ նպատակների իրագործմանը:

Այսպիսով, համահայկական օրակարգի զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր է, որ Սփյուռքը գիտակցի հայաստանյան զարգացումներում իր ներգրավվածության կարևորությունը՝ իրեն այդ գործընթացների մի մասը համարելով։ Դա չափազանց կարևոր է ինչպես Հայաստանի և Արցախի զարգացման, այնպես էլ Սփյուռքում հայապահպանության խնդրի լուծման և Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հետագա ամրապնդման համար։

Վարդուհի Հարությունյան

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին