Հասարակական

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար նախարարությունը նոր ժամկետներ է սահմանել

3 րոպեի ընթերցում

Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար նախարարությունը նոր ժամկետներ է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելության ժամկետները երկարաձգվել են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար գերատեսչությունը սահմանել է փաստաթղթեր ներկայացնելու և ընդունելության ժամկետներ: Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդներն ընդունելության համար կարող են դիմել մինչև 2019 թվականի օգոստոսի 23-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար սահմանված ժամկետը մինչև 2019 թվականի սեպտեմբերի 20-ն է:

Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության համար՝ կարող են դիմել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 7-ը ներառյալ, իսկ վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերի 11-ը ներառյալ:

Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ ընդունելության ժամկետը երկարաձգվել է մինչև 2019 թվականի դեկտեմբերի 10-ը ներառյալ, իսկ վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար՝ մինչև 2019 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ: Վճարովի հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության համար դիմորդները կարող են դիմել մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ: Վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ընդունելության համար սահմանված ժամկետը մինչև 2019 թվականի նոյեմբերի 20-ը ներառյալ է:

Սփյուռքահայերի փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում՝ 13:00-14:00): Օտարերկրյա քաղաքացիների փաստաթղթերը ընդունվում են յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 10:00-ից 17:00-ը (ընդմիջում` 13:00-14:00):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում