Պաշտոնական

Վարչապետին և նրա տիկնոջը ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները

2 րոպեի ընթերցում

Վարչապետին և նրա տիկնոջը ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր այցելել է Սյունիքի մարզ և Խնձորեսկ համայնքում մասնակցել Սպարապետի օրվա առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Նիկոլ Փաշինյանի այցը մեկնարկել է Մխիթար Սպարապետի գերեզման այցելությամբ. վարչապետը ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրիմին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։ Այնուհետև տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողություն, ընթերցվել է Սպարապետի խոսքը, հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զորակոչիկներ, շնորհավորում եմ ձեզ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ», - ողջույնի խոսքում նշել է վարչապետը, ապա անհատապես շնորհավորել զինծառայողներին, բարեմաղթանքներ հղել նրանց ծնողներին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը նաև քայլել են Խնձորեսկի ճոճվող կամուրջով և դիտել կամուրջի հարակից տարածքում Սպարապետի օրվա առթիվ պատրաստված երաժշտական ցուցադրական ելույթները։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի այցի հաջորդ կանգառը Խնձորեսկի գյուղապետարանն էր, որտեղ նրանց ջերմ ծափողջույններով դիմավորել են խնձորեսկցիները։ Վարչապետը և նրա տիկինը զրուցել են բնակիչների հետ, շնորհավորել նրանց Սպարապետի օրվա առթիվ։ Ապա գյուղապետարանի բակում տեղի է ունեցել «Կինը կժով» շատրվանի բացման հանդիսավոր արարողությունը, ներկայացվել են ցուցադրական ելույթներ։ Վարչապետը ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմի նահատակների հուշակոթողին և Հայրենական մեծ պատերազմում զոհված խնձորեսկցիների հիշատակին նվիրված հուշակոթողին։

Վարչապետ Փաշինյանը նաև այցելել է Սպարապետի օրվա տոնական միջոցառումների շրջանակում Խնձորեսկում անցկացվող էքսպո-ցուցահանդես, ծանոթացել ներկայացված արտադրանքին։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում