Հասարակական

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախում ծառայող իր որդու հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախում ծառայող իր որդու հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Արցախի Հանրապետություն ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել իր որդու` Արցախի պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աշոտ Փաշինյանի հետ և գրառում կատարել:

«Արցախի ՊԲ զինծառայող, շարքային Փաշինյանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Վարչապետը:

Օգոստոսի 5-ին ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Համահայկական 7-րդ խաղերի բացման արարողության ժամանակ Վարչապետը հանդես կգա ելույթով:

ՀՀ վարչապետի որդին բանակ է զորակոչվել 2018 թ. հուլիսի 9-ին: Նա սեփական կամքով զինվորական ծառայությանէ մեկնելԱրցախի Հանրապետություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում