Սպորտ

Ազատ ոճային ութ ըմբիշ կմասնակցի աշխարհի առաջնությանը  

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ութ ըմբիշ կմասնակցի աշխարհի առաջնությանը  

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն աշխարհի առաջնությանը կմասնակցի ութ ըմբիշով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Օգոստոսի 12-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայանալու է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Վերջին ուսումնամարզական հավաքը ազատ ոճայիններն անցկացնում են Բելառուսում ՝ հուլիսի 30-օգոստոսի 10-ը:

Ներկայացնում ենք աշխարհի երիտասարդական առաջնությանը մասնակցող ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը. 57 կգ՝ Վրեժ Գևորգյան, 61 կգ՝ Հրաչյա Մարգարյան, 65 կգ` Վազգեն Թևանյան, 70 կգ ՝ Արման Անդրեասյան, 74 կգ՝ Դավիթ Գևորգյան, 79 կգ՝ Արման Ավագյան, 86 կգ՝ Մհեր Մարկոսյան, 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:

Ուսումնամարզական հավաքից հետո՝ օգոստոսի 10-ին թիմը կմեկնի մրցավայր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում