Հասարակական

ՄԻԵԴ-ի վճիռները ՀՀ դատավորների նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելուառիթ կարող են հանդիսանալ

2 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ի վճիռները ՀՀ դատավորների նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելուառիթ կարող են հանդիսանալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային դատարանների կողմից Հայաստանի դեմ կայացրած վճիռները կարող են առիթ հանդիսանալ Հայաստանի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու: Համապատասխան մարմինը կգնահատի, թե տվյալ դեպքում դատավորի որոշումով նորմի ակնհայտ խախտում եղե՞լ է, արդյոք, թե ոչ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 1-ին «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք դատական օրենսգրքում փոփոխություններ կատարվելո՞ւ են և արդյոք դատավորների սխալ որոշումների հետևանքով ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացրած վճիռների համար դատավորները պատասխանատվության կենթարկվե՞ն:

«Դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսվում են, մենք արդեն մշակել ենք նախագիծը: Շուտով այն հանրային քննարկման կներկայացնենք: Հարուցող մարմինը ինքը պետք է գնահատի՝ տվյալ դեպքում առերևույթ դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ կոպիտ խախտում եղե՞լ է, թե ոչ: Համապատասխան մարմինը ինքը պետք է գնահատի՝ վարույթ հարուցել, թե ոչ, իսկ վերջում Բարձրագույն դատական խորհուրդը պետք է գնահատի՝ առկա՞ է կարգապահական խախտում, թե ոչ»,- ասաց Բադասյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում