Հասարակական

Դեսպան Գրիգորյանը քննարկել է ՀՀ բուհերի և Կահիրեի համալսարանի միջև գործակցության ընդլայնման հարցեր

1 րոպեի ընթերցում

Դեսպան Գրիգորյանը քննարկել է ՀՀ բուհերի և Կահիրեի համալսարանի միջև գործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հուլիսի 29-ին հանդիպել է Կահիրեի համալսարանի նախագահ Մուհհամադ Օսման Էլ Խոշտիին։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից,հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բուհերի և Կահիրեի համալսարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև Կահիրեի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

Կահիրեի համալսարանի նախագահը նշել է, որ իր ղեկավարած բուհը պատրաստ է,ԵՊՀ-ից և ԵՊԲՀ -ից զատ, ուղղակի կապեր ստեղծել նաև հայկական այլ համալսարանների հետ, հատկապես ճարտարագիտության և գյուղատնտեսության մասնագիտացումներով, ինչպես նաև իրականացնել ուսանողների և դասախոսների ճանաչողական փոխայցելություններ։ Երկուստեք կարևորվել է Եգիպտոսում հայագիտության և Հայաստանում եգիպտագիտության զարգացման խթանման անհրաժեշտությունը։

Կողմերը մանրամասն քննարկել են նաև Կահիրեի համալսարանում գործող հայագիտության կենտրոնի աշխատանքներին վերաբերող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում