Հասարակական

Սոցիալական շտապօգնության համակարգն օգնում է առաջին անգամ դպրոց գնացող երեխաներին

1 րոպեի ընթերցում

Սոցիալական շտապօգնության համակարգն օգնում է առաջին անգամ դպրոց գնացող երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անապահով ընտանիքների երեխաների կրթության ապահովմանն ուղղված նոր նախաձեռնություն է սկսել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մուշեղ Հովսեփյանը:

«Մենք սկսել ենք նոր նախաձեռնություն՝ Սոցիալական շտապօգնության համակարգի ներդրումը, որն ապակենտրոն ցանց է: Այն ռեսուրսները, որոնք միշտ եղել են, այդ թվում՝ բարեգործական կազմակերպությունների և անհատների կողմից, որոնք ուղղվել են անապահով երեխաների կրթությանը, այսուհետև կհամակարգվեն նախարարության կողմից»,- ասաց Հովսեփյանը:

Նա նկատեց, որ նախաձեռնության շրջանակում առաջին ծրագրերից մեկն ուղղված է լինելու առաջին անգամ դպրոց գնացող երեխաներին օգնություն ցուցաբերելուն:

«Ենթադրում ենք, որ 40-42 հազար առաջին դասարանցի կունենանք, ըստ նախնական գնահատականների՝ նրանցից 8600-ը նպաստառու ընտանիքներից են լինելու, ինչը մեծ թիվ է, և շտապօգնության համակարգը կօգնի լուծել այս խնդիրը»,- հավելեց Հովսեփյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում