Պաշտոնական

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին (Bedřich Kopecký): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ Չեխիան Հայաստանի վստահելի գործընկերներից է: Փոխվարչապետը հավելել է, որ հաստատված բարձր մակարդակի քաղաքական կապերը ամուր հիմք են ստեղծում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բեդրիխ Կոպեցկին հավաստիացրել է, որ ջանք չի խնայի հայ-չեխական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Կողմերը համակարծիք էին, որ առևտրատնտեսական ոլորտում առկա է չօգտագործված զգալի ներուժ և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ակտիվացման համար։

Զրուցակիցներն անդրադարձել են ԵՄ-Հայաստան հարաբերություններին և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը։ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով այն հսկայական դրական փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում՝ ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր իմաստ է ստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հարցը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում