Վրաստանում ձերբակալվել է Ինտերպոլի կողմից որոնվող ադրբեջանցի
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում ձերբակալվել է Ինտերպոլի կողմից որոնվող ադրբեջանցի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/983131.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները Ախալցխա քաղաքում ձերբակալել են Ինտերպոլի կողմից որոնման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացու:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ըստ տեղեկատվության՝ Ադրբեջանի քաղաքացին կանխամտածված սպանության մեղադրանքով 2015 թվականից Ինտերպոլի կողմից որոնման մեջ էր:
Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ մեղադրյալին Ադրբեջանին հանձնելու ուղղությամբ: