Ատոմ Ջանջուղազյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է երկրների միջև առկա համագործակցությունը
1 րոպեի ընթերցում
![Ատոմ Ջանջուղազյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է երկրների միջև առկա համագործակցությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/982707.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը:
«ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ջուն Յամադային: Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել Ճապոնիայի հետ գործակցությունը և նշել է, որ երկու երկրների համար առկա է համագործակցության լայն հարթակ»,- գրված է հաղորդագրությունում: