Բացարձակ սուտ լուր. ԱՍՀ նախարարության արձագանքը «երրորդ սեռի» վարչության մասին հրապարակումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է մամուլում վերջին երկու օրերին տեղ գտած այն տեղեկություններին, թե, իբր, նախարարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ «երրորդ սեռի» վարչություն: Նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը: «Արմենպրես»-ը հաղորդագրությունը ներկայացնում է ամբողջությամբ:

«Անդրադառնալով մամուլում վերջին երկու օրերին արհեստականորեն շրջանառության մեջ դրված տեղեկություններին այն մասին, թե, իբր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ունենալ Հայաստանի Հանրապետությունում իրավական որևէ ձևակերպում չունեցող, սոսկ հրապարակման հեղինակի երևակայության հետևանք հանդիսացող «երրորդ սեռի» վարչություն, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «լուրը» բացարձակ սուտ է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային փոփոխությունները կառավարությունում քննարկվում են ընթացակարգերի համաձայն՝ առանց լուրջ բովանդակային առարկությունների:

Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև՝ ՀՀ պետական բոլոր ինստիտուտների աշխատանքի առանցքն ու հիմնաքարը Սահմանադրությունն է:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնական գործառույթը սոցիալական պաշտպանության կարիք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների աջակցությունն է: Ըստ այդմ՝ նախարարության կողմից իրականացված յուրաքանչյուր ծրագիր, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխությունները, բխում են բացառապես այս գործառույթից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ԵԱ-ում կիսում են 6-11-րդ հորիզոնականները

Չինաստան-Հայաստան հարաբերությունների արագ և որակյալ զարգացման խթանում. գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի հոդվածը

«Ինտեր»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Պարմա»-ի հետ. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

«Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ուրարտու»-ին, «Փյունիկ»-ն ու «Ալաշկերտ»-ը չպարզեցին հաղթողին