Միջազգային

Ձայների 80 տոկոսը հաշվված է. Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթանակ է տոնում

2 րոպեի ընթերցում

Ձայների 80 տոկոսը հաշվված է. Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը վստահորեն հաղթանակ է տոնում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Ժողովրդի ծառա» կուսակցությունը հասավ նրան, ինչին վերջին 24 տարվա ընթացքում չի հասել ոչ մի քաղաքական ուժ: Առաջին անգամ Գերագույն ռադայում մեծամասնությունը միանձնյա վերահսկելու է մեկ կուսակցություն, որը կարող է ձևավորել միակուսակցական կառավարություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ընտրությունների արդյունքների համաձայն, ըստ էության, առաջիկա հինգ տարվա ընթացքում Ուկրաինայում իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած է լինելու մեկ մարդու՝ Վլադիմիր Զելենսկու ձեռքում:

Քվեաթերթիկների 76.34 տոկոսի հաշվարկների համաձայն՝ «Ժողովրդի ծառա»-ն կուսակցական ցուցակներով ստացել է ձայների 42.85 տոկոսը կամ պատգամավորական 116 մանդատ: Կուսակցությունը հաջողություններ է գրանցել նաև միամանդատ ընտրատարածքների դեպքում. արդյունքում՝ ևս 127 պատգամավորական տեղ է ավելանում: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Զելենսկու կուսակցությունը խորհրդարանում ստանում է 243 պատգամավորական տեղ, և դա այն դեպքում, երբ սովորական մեծամասնությունը կազմում է 226 տեղ:

Բավական մեծ տարբերությամբ երկրորդ տեղում «Ընդդիմադիր հարթակ՝ կյանքի համար» կուսակցությունն է: Այն հավաքել է ձայների 12.97 տոկոսը կամ 35 պատգամավորական տեղ խորհրդարանում: Դրան կգումարվի նաև կուսակցության անհատ քաղաքական գործիչների հաջողությունները՝ ևս 6 տեղ: Ընդհանուր առմամբ, այս կուսակցությունը կունենա 41 պատգամավոր:

Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ ստանալով 8.33 տոկոս կամ խորհրդարանի 22 մանդատ:

Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հուլիսի 21-ին:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում