Մշակույթ

Դեսպան Սադոյանը մասնակցել է աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Սադոյանը մասնակցել է աշուղ Ջիվանուն նվիրված տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվեց Ջիվանու օրը, որին իրենց մասնակցությունն են բերելՎրաստանումՀՀ դեսպան ՌուբենՍադոյանը և դեսպանության դիվանագետները։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Վրաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։

«Տոնական օրը մեկնարկեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ջիվանու արձանի առջև և շրջայց կատարեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարանում։

Համերգային միջոցառմանը ելույթներ ունեցան ՀՀ Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» անսամբլը, Ախալքալաքի մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը և այլք։

Դեսպան Սադոյանը աշուղ Ջիվանու տուն-թանգարանին նվիրեց վիրահայ հայտնի նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարը»,- նշված է գրառման մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում