Մինսկում բացվել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի Յանկա Կուպալայի անվան պետական գրական թանգարանում, Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համագործակցության պայմանագրի շրջանակներում և Բելառուսում Հայաստանի դեսպանության աջակցությամբ հուլիսի 18-ին կայացել է «Պատիվ ունենք ներկայացնելու՝ Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԲՀ մշակույթի նախարարի առաջին տեղակալ Նատալյա Կարչևսկայան (Наталья Карчевская)։ Նա ընդգծեց, որ նման միջոցառումները կարևոր դերակատարություն ունեն երկու ազգերի մշակութային փոխչաճանաչելիության և երկկողմ փոխգործակցության մակարդակի բարձրացման գործում

Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր խոսքում ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թե Հայաստանում, թե արտերկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո նշվող հոբելյանը ևս մեկ առիթ է ընդգծելու, որ Թումանյանի՝ մի քանի տասնյակ լեզուներով թարգմանված ստեղծագործությունները խարսխված են համամարդկային արժեքների վրա, և արդիական են առ այսօր։

Հովհաննես Թումանյանի գրական ու մշակութային ժառանգությանն, հասարակական-քաղաքական գործունեությանն ու անցած ուղուն իրենց ելույթներում անդրադարձան Յանկա Կուպալայի պետական գրական թանգարանի տնօրեն Ելենա Լյաշկովիչը (Елена Ляшкович), Հովհաննես Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը, Բելառուս-Հայաստան միության նախագահ և «Բելառուս» միջազգային ռադիոյի տնօրեն, լրագրող Նաում Գալպերովիչը (Наум Гальперович)։

Ցուցահանդեսի հյուրերին՝ Երևանից բերված երեք տասնյակից ավելի ցուցադրական նմուշների շնորհանդեսի շրջանակներում, ներկայացրեցին Ամենայն Հայոց բանաստեղծի մշակութային, լուսավորչական ու հասարակական գործունեությանն առնչվող նյութեր։

Միջոցառումն ուղեկցվեց «Էրեբունի» ազգային պարային համույթի մենակատար Հռիփսիմե Գևորգյանի ելույթով։

Ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 17-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն