Փափուկ տակդիր, առողջ ապրելակերպ և լավ տրամադրություն. կայացավ չոչ անող մանուկների առաջին մրցույթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ծնողների ակումբ»-ն, առողջ ապրելակերպն ու չոչը խրախուսելու և դրական հույզեր պարգևելու ցանկությամբ, առաջին անգամ Հայաստանում կազմակերպել է փոքրիկ չոչ անողների մեծ մրցույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Երազ» այգում տեղի ունեցած Չոչի մրցույթին մասնակցում էր 9 ամսականից մինչև 1 տարի 3 ամսական 40 երեխա:

«Մրցույթին մասնակցում է 40 երեխա, և լինելու է 5 խումբ, ու յուրաքանչյուրում՝ 8-ական մասնակից, միայն մեկում` 9 հոգի: Ունենք 4 մետր երկարությամբ 5 չոչուղի: Ամեն խմբից մեկական հոգի է հաղթելու, և մրցույթից հետո մեր հովանավորները տրամադրելու են տարբեր տեսակի նվերներ և սերտիֆիկատներ»,- ասաց «Հայ ծնողների ակումբ»-ի համակարգող Տաթև Միրզոյանը:

Չոչուղու մի կողմում կանգնած էր երեխայի հարազատներից մեկը, իսկ մյուս կողմում՝ մյուսը: Ուրախ տրամադրության, դիջեյի աշխույժ երաժշտության ներքո փոքրիկ մասնակիցները չոչ էին անում և փորձում հնարավորինս արագ անցնել մի քանի մետրանոց կարճ չոչուղին: Մրցույթին թույլատրվում էր բերել երեխայի սիրելի խաղալիքները կամ ցանկացած այլ իր, որոնցով հնարավոր էր գրավել, կանչել երեխային: Ծնողներն իրավունք չունեին հատել սահմանագիծը և դիպչել երեխային մրցույթի ընթացքում:

Փոքրիկները մրցում էին մի քանի խմբով: Մրցույթում հաղթածներից մեկը 1 տարեկան 3 ամսական Էլինան էր, ով ինչպես մայրիկը` Հասմիկն ասաց, տանն էլ շատ ակտիվ չոչորդ է: «Էլինան տանն էլ շատ ակտիվ է, ատամհատիկի ժամանակ էլ սպորտսմենի մասնագիտությունն է ընտրել: Սա նրա առաջին մրցույթն էր և առաջին հաղթանակը, և կարծում եմ, որ նմանատիպ մրցույթները հաճախակի կլինեն, որ մենք էլ մասնակցենք»,- նշեց Հասմիկը:

Միջոցառմանը ներկա էին նաև արդեն քայլող կամ դեռ չոչ չանող փոքրիկներ, ովքեր մասնակցում էին միջոցառման մյուս զվարճանքներին:

Հայերեն

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի