Սպորտ

Ըմբշամարտիկ Դավիդ Օվասապյանին պարտադիր զինծառայությունից տարկետում տրվեց

2 րոպեի ընթերցում

Ըմբշամարտիկ Դավիդ Օվասապյանին պարտադիր զինծառայությունից տարկետում տրվեց

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ շարքային կազմի պարտադիր զինծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում կտրվի սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 19-ամյա Դավիդ Ռոմանի Օվասապյանին, ով զբաղվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ որոշման հիմնավորման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

«Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանն անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինծառայությունից տարկետում չստանան»,- ասված է հիմնավորման մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում