Տիգրան Ավինյանը հանդիպել է ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայայի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը hուլիսի 15-ին հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը շնորհավորել է Տատյանա Վալովայային Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան նոր պատասխանատու պաշտոնում։

Կողմերը կարևորել են Եվրասիական միության շրջանակներում ինտեգրման խորացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու համագործակցության զարգացման տեմպերը:

Տատյանա Վալովայան նշել է, որ Հանձնաժողովն այժմ աշխատում է էներգաարդյունավետության ռազմավարության մշակման ուղղությամբ: Այս առումով փոխվարչապետը ասել է, որ Հայաստանում էներգաարդյունավետության շուկան ունի զարգացման զգալի ներուժ և իրականացվող ծրագրերը շոշափելի արդյունքներ են տալիս:

Քննարկելով էներգեաարդյունավետության հարցը՝ կողմերը համակարծիք էին, որ, ի տարբերություն հանրային նշանակության շինություններում էներգաարդյունավետ համակարգերին սահուն անցման, բազմաբնակարան շենքերում պատկերն այլ է, ինչի պատճառն անկատար իրավապայմանագրային հարաբերություններն ու առկա սակավ ֆինանսական միջոցներն են, իսկ երբեմն էլ՝ էներգաարդյունավետ համակարգին անցում կատարելու համար խրախուսումների բացակայությունը: Ընդգծվել է, որ էներգախնայողության մասշտաբային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է, որ սպառողները գիտակցեն, որ իրենց կողմից կատարվող ներդրումները երկարաժամկետ կտրվածքում ի հաշիվ կոմունալ ծախսերի կրճատման շահավետ են լինելու:

Զրուցակիցները կարևորել են Եվրասիական միության շրջանակներում նավթի, նավթամթերքների, գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Հայերեն Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան