Միջազգային

20 մլն երեխաներ պաշտպանված չեն կարմրուկի եւ դիֆթերիայի դեմ պատվաստանյութերով. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ն անհանգստացած Է տեսանելի առաջընթարի բացակայությունից վերջին տարիներին աշխարհում երեխաների իմունացման հարցում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ Ժնեւում հրապարակված զեկույցի համաձայն՝ 2018 թվականին Երկիր մոլորակի 20 միլիոն պատանի բնակիչներ, այսինքն՝ յուրաքանչյուր տասներորդը, չեն պատվաստվել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիստք են կարմրուկը եւ դիֆթերիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Զեկույցում ընդգծված Է, որ դիֆթերիայի, պրկախտի եւ կապույտ հազի դեմ պատվաստանյութի երեք դոզայով եւ կարմրուկի պատվաստանյութի մեկ դոզայով ընդգրկման ցուցանիշը մնում Է շուրջ 86 տոկոսի մակարդակում»: «Դա բարձր, բայց անբավարար ցուցանիշ Է»,- արձանագրում են փորձագետները՝ հիշեցնելով, որ «պատվաստանյութերի միջոցով կանխարգելման ենթարկվող հիվանդությունների բռնկումներից պաշտպանության համար անհրաժեշտ Է հասնել պատվաստումների 95-տոկոսանոց ընդգրկման գլոբալ մակարդակում, ինչպես նաեւ երկրների մակարդակում»:

Հարկ եղած իմանուցման բացակայությունը բնորոշ Է ամենաաղքատ երկրների համար: Այնտեղ Է բնակվում չպատվաստված երեխաների մեծ մասը: Ընդամենը 16 պետություններում բնակվում Է բոլոր չպատվաստված երեխաների գրեթե կեսը: Այդ երկրների թվում են Աֆղանստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԴՀ), Եմենը, Նիգերիան, Սիրիան, Սուդանը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Չադը եւ Հարավային Սուդանը:

Անցյալ արի աշխարհում արձանագրվել Է կարմրւկի գրեթե 350 հազար դեպք, ինչն ավելի քան կրկնապատիկ բարձր Է 2017 թվականի ցուցանիշներից: 2018 թվականի արդունքներով աշխարհում կարմրուկով հիվանդացությամբ առաջին տեղն զբաղեցնում Է Ուկրաինան: Այնուհետեւ գալիս են ԿԴՀ-ն, Մադագասկարը, Լիբերիան, Սոմալին, Սերբիան, Վրաստանը, Ալբանիան, Եմենը եւ Ռումինիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն Արմավիրի և Արագածոտնի մարզերում

Brent-ը մեկ բարելի դիմաց էժանացել է մինչև 74,26 դոլար

Մյանմայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Իրկուտսկի մարզում կործանվել է Տու-22Մ3 ինքնաթիռ. օդաչուներից մեկը զոհվել է

Մյանմայում 20-օրյա զինադադար են հայտարարել երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսրայելի վարչապետը հայտարարել է Գազայի հատվածում նոր տարածքներ գրավելու մասին

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները