Հասարակական

Կրթություն ստանալու հնարավորության դեպքում առաջնահերթությունը տալիս են տղաներին

1 րոպեի ընթերցում

Կրթություն ստանալու հնարավորության դեպքում առաջնահերթությունը տալիս են տղաներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարզերում կրթություն ստանալու հնարավորության պարագայում նախապատվությունը տրվում է տղաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ ամփոփելով 10 մարզային այցելությունների արդյունքները:

Նրա խոսքով՝ ՀՀ մարզերում կրթական ոլորտում մի շարք խնդիրներ կան՝ սկսած աղջիկ երեխաների սեռադաստիարակությունից, մինչև գյուղաբնակ աղջիկների մասնագիտական կրթություն ստանալը:

«Կրթություն ստանալու ժամանակ, ինչպես աշխատանքի ընդունման հարցում նախապատվությունը տալիս են տղային՝ այսպիսով, խտրականություն դնելով աղջկա և տղայի միջև: Հայաստանի շատ դպրոցներում բացակայում են գենդերազգայուն դասագրքերն ու կրթական միջավայրը»,- նշեց Անդրեասյանը:

Նա ընդգծեց, որ որոշ մարզերում բացակայում կամ սահմանափակ են մասնագիտական ուսումնական հաստատությունների հնարավորությունները:

Նա մտահոգիչ համարեց նաև եզդի աղջիկների կրթության իրավունքի հարցը, որն, իսկապես, լուրջ խնդիրներից է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում