Գնահատման և թեստավորման կենտրոնը թեստերի վերաբերյալ դժգոհությունները տեղին չի համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գնահատման և թեստավորման կենտրոնը քննությունների հետ կապված ստացել է 467 դիմում-բողոք:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշեց, որ դիմում-բողոքների առյուծի բաժինը վերաբերում է Հայոց լեզու և գրականություն առարկային, ինչպես նաև քիմիային:

«Հիմնականում դիմումները կապված են առաջարկությունների հետ, կոնկրետ բողոքներն այդքան շատ չեն եղել: Դժգոհությունները հիմնականում առնչվել են թեստերի հետ, որոնք տեղին չեն եղել: Մասնավորապես, նշվել է, թե թեստերի օրինակները շտեմարանից դուրս են եղել: Կարող եմ վստահաբար ասել, որ նման բան չկա: Չի եղել թեստերի հետ կապված մի դիմում, որտեղ ապացուցվի, որ օրինակները շտեմարանից դուրս են: Մասնագետները բառ առ բառ ցույց են տվել շտեմարանից վերցված օրինակները»,-ասաց Կարո Նասիբյանը:

Կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ դժգոհությունները, թերևս, գալիս են նրանից, որ առաջադրանքների տեղերն են փոխվել: Ինչն էլ իր հերթին բարդացրել է անգիր անելու տարբերակը:

«Եթե երեխան իսկապես գիտի, հասկանում է առաջադրանքի էությունը, ապա իր համար պետք է խնդիր չլինի, թե այն որտեղ է ներառված: Նախկինում էջերով անգիր են արել, հիմա այդ անգիրն իրենց չի օգնել»,-ասաց Կարո Նասիբյանը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում