Հասարակական

«Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում հայկական թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ

2 րոպեի ընթերցում

 «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում հայկական թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆիզիկա» առարկայի 50-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադայի ժամանակ, որը տեղի է ունեցել Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում՝ ՀՀ թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Օլիմպիադային մասնակցել է78 երկրի 384 աշակերտ:

Բրոնզե մեդալների են արժանացել Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը և Դավիթ Կիրակոսյանը։ Բոլոր աշակերտները սովորում են Ա․Շահինյանի անվան «Ֆիզմաթ» դպրոցում։ ՀՀ թիմը ղեկավարում էին Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանը և անդամԲիլոր Կուրղինյանը։

Ֆիզիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1967 թվականին։ Բոլոր մրցույթներնանցկացվում են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Յուրաքանչյուր երկրից մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։ Մասնակիցների աշխատանքները գնահատում էմիջազգային հանձնաժողովը: 2018 թվականի օլիմպիադայում, որն անցկացվել էՊորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, ՀՀ դպրոցականների թիմն արժանացել էր մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալների, ինչպես նաև մեկ գովասանագրի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում