Հասարակական

ՀՀ-ն ու ԱՄԷ-ն կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ն ու ԱՄԷ-ն կխորացնեն համագործակցությունը կրթության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հուլիսի 14-ին հանդիպել է ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն Բին Իբրահիմ Ալ Համմադիի (Hussein Bin Ibrahim Al Hammadi) հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառում երկու երկրների փորձի, ինչպես նաև համատեղ կրթական և գիտական ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մայիսին Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում կրթության բնագավառի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների, կրթության բնագավառի մասնագետների և ուսանողների փոխանակման հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտումյանն անդրադարձավ Հայաստանում թվային օրակարգի և ստեղծագործ կրթության բնագավառում արձանագրված հաջողություններին՝ ԱՄԷ կրթության նախարարին, մասնավորապես, ներկայացնելով ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը: Զրուցակիցներն արձանագրեցին, որ այս բնագավում երկու երկրների միջև առկա է զգալի ներուժ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր ներդնել երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում