Հասարակական

Բուհերում մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

1 րոպեի ընթերցում

Բուհերում մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկանում ենք Գնահատման թեստավորման կենտրոնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջից:

«Թափուր տեղեր ունեցող բուհում դիմորդները պետք է լրացնեն նոր դիմում-հայտ:

Բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատվեն հուլիսի 25-ին»,- ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում