Տնտեսություն

Հայաստանում գրանցված էլեկտրականության տատանումների վերաբերյալ երկու վարկած կա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օր առաջ Հայաստանում գրանցված էլեկտրականության տատանումների վերաբերյալ բոլոր խոշոր կայանների ու ենթակայանների կրիչներից տվյալները ստացված են և գտնվում են վերլուծական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Վերլուծությունից հետո, երբ պարզ դառնա, թե որ հատվածում է վթարը սկսվել, պատճառների վերաբերյալ հնարավոր կլինի որևէ բան ասել: Այս պահին երկու վարկած կա. մեկը, որ, հնարավոր է, հաճախականության տատանումը եկած լինի Իրանից, մյուսը, որ մեր ներքին ռեսուրսների տեխնոլոգիական խնդիր առաջացած լինի երկու կայաններում՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում եւ Երեւանի ՋԷԿ-ում»,- նշեց Վարդանյանը և հավելեց, որ այժմ չի բացառվում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով «Երևան ՋԷԿ»-ում կամ «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկում:

Նրա խոսքով՝ ամբողջական պատկերը պարզ կլինի մոտ մեկ ամսվա ընթացքում, սակայն հնարավոր է նաև, որ գործընթացը երկարի, քանի որ բազմաթիվ տվյալներ են ճշտվում: «Հաճախականության տատանումները մոտ 35-40 րոպե են տեւել: Պետք է ստուգվեն բոլոր կրիչները, որոնք բազմաթիվ են: Մենք համագործակցում ենք բոլոր իրավապահ մարմինների հետ և տրամադրում այն տեղեկությունները, որ ունենք»,- նշեց փոխնախարարը:

Անդրադառնալով հաքերային հարձակումներից էներգետիկ ցանցի ապահովվածությանը՝ Վարդանյանն ընդգծեց, որ Հայաստանում այսօր ներդրված է գործող լավագույն համակարգը, աշխարհում ավելի լավը չկա:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ իր զրույցը շատ լավ է անցել

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան անհապաղ կքննարկեն հրադադարի հարցը

Երանոս գյուղում դպրոցական նոր շենք է կառուցվում

Կրեմլը Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը չեզոք է անվանել

ՀՀ նախագահը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարքի հետ

Պարեկները մայիսի 12-ից 19-ը Երևանում հայտնաբերել են 5 297, մարզերում՝ 15 427 խախտում

Պուտինն առաջնահերթություն է համարել ուկրաինական ճգնաժամի առանցքային պատճառների վերացումը

Համապատասխան պայմանավորվածությունների պարագայում Պուտինը հնարավոր է համարել հրադադարն Ուկրաինայում

Ծովասարում մեկնարկել են 3-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխաջակցության հարցերի