Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխաջակցության հարցերի

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխաջակցության հարցերի

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 19-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվությունը և գործընկերության խորացման դինամիկան: 

Անդրադառնալով Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը՝ Արարատ Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ի թիվս այլ ոլորտների, մատնանշվել են տնտեսությունը, զբոսաշրջությունը և կրթությունը, որոնք ունեն զարգացման զգալի ներուժ: 

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն անդրադարձ են կատարել միջազգային հարթակներում երկու երկրների միջև փոխաջակցության հարցերի: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական խորացման հարցում Հայաստանի և Կիպրոսի միջև փոխգործակցության կարևորությունն ու հեռանկարները: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ էական նշանակություն ունի առկա գործիքակազմի լավագույնս իրացումը և այդ ուղղությամբ անդամ պետությունների ամուր աջակցությունը: 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում