Հայաստան

Ալեն Սիմոնյանը հերքել է իր կապը Սիլվա Կապուտիկյան փողոցում կառուցվող շենքերի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերքել է իր կապը Սիլվա Կապուտիկյան փողոցում կառուցվող շենքերի հետ, որտեղ մայիսի 19-ին տեղի էր ունեցել պատահար, և  իրական տերերին հորդորել է կապ հաստատել իր գրասենյակի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանը ասել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում:

«Շինարարները, որոնք  այս տարածքում աշխատանքներ են իրականացրել՝ քաղաքացիների բողոքները փորձել են  սաստել իմ անունը տալով: Այն շինարարական կազմակերպություններին, իրական սեփականատերերին, ովքեր  Բաղրամյան 26-ի շրջակայքում իրականացնում են շինարարական աշխատանքներ, առաջարկում եմ, խնդրում եմ կապվել իմ գրասենյակի հետ, ես սպասում եմ ձեզ, մենք զրուցելու բան ունենք, վաղը առավոտյան նաև կկապվեմ քաղաքապետարանի հետ և կճշտեմ՝ արդյո՞ք բոլոր փաստաթղթերը նորմալ են, և ինչպե՞ս է ստացվել, որ շինարարները իմ անունն են տվել և ով է իրական շինարարը ու իրական սեփականատերը: Ես  գնալու եմ յուրաքանչյուր դեպքի հետևից»,- նշել է Սիմոնյանը:

Նա նաև հիշեցրել է, որ Հայաստանում այն գույքը, սեփականությունը, որը ունի, ամեն տարի  հայտարարագրվում է, դրանից դուրս որևիցե գույք նա չունի և չի կարող ունենալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում