Իրավունք

Պարեկները մայիսի 12-ից 19-ը Երևանում հայտնաբերել են 5 297, մարզերում՝ 15 427 խախտում

2 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքում մայիսի 12-ից 19-ը իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5 297 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 269 ավտոմեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 156, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 340, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 33, չամրակապված վարելու՝ 860, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 13, վարելու ընթացքում ծխելու՝ 426, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 310, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 7 5 և 2069 այլ իրավախախտում։ 152 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 466-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 71-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 105-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 91 անձ։

«Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15 427 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 259 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 214, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 588, կեղծ հաշվառման վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 3 570, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 219, վարելու ընթացքում ծխելու՝ 489, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 579, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 56, արագության գերազանցման՝ 2 220 և 4 740 այլ իրավախախտում։ 493 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1668-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 344-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 15 բեռնատար, 179-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 36 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում