Փարիզ, Սինգապուր, Լոնդոն. Հայաստանը ցուցահանդեսներում կներկայացնի զբոսաշրջային հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարի միջազգային երեք խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում կներկայացնի մեր երկրի զբոսաշրջային հնարավորությունները, տուրփաթեթներն ու զարգացման ուղղությունները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման փորձագետ Անահիտ Ոսկանյանը, առաջիկայում նախատեսում են մասնակցություն Փարիզի, Սինգապուրի, Լոնդոնի միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին, որտեղ մեր պետությունը կներկայանա առանձին տաղավարներով: Անահիտ Ոսկանյանը նշեց, որ սովորաբար մասնակցության համար միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների ընտրությունը կատարվում է տուրօպերատորների հետ համատեղ աշխատանքով՝ առանձնացնելով առավել հետաքրքիր շուկաները:

«Միջազգային ցուցահանդեսներին հիմնականում ներկայացնում ենք տվյալ ժամանակաշրջանի համար ավելի ակտուալ տուրիստական արտադրանքը, ուղղությունները: Օրինակ ներկայացվում է Հայաստանի ամբողջական կերպարը, տուրիզմի ոլորտի նորարարությունները: Մեզ մոտ վերջին շրջանում արկածային տուրիզմն է ակտիվանում և որքան այլընտրանքային, հետաքրքիր տուրպրոդուկտ կա, փորձում ենք տուրօպերատորների միջոցով ներկայացնել: Ցույց տալ, որ Հայաստանը միայն պատմամշակութային ուղղվածության երկիր չէ»,-ասաց Անահիտ Ոսկանյանը:

Անահիտ Ոսկանյանը նշեց, որ միջազգային զբոսաշրջային զարգացման միտումների համաձայն, օրինակ, եվրոպական տարածաշրջանի տուրիստների 65 տոկոսը նախընտրում են էկոմիջավայրում հանգիստն անցկացնելը: Այսինքն՝ էկոզբոսաշրջությունն իր բոլոր ճյուղերով, լինի արշավային, թե ճամբարային, լեռնագնացություն, թե ժայռամագլցում, դրանք այսօր թրենդային են:

«Մեր երկիրն անսահման հնարավորություններ ունի դրանց հետ կապված, թեպետ, պետք է նշեմ, որ ենթակառուցվածքները մի քիչ թույլ են: Ամեն դեպքում, տարեցտարի բարելավում նկատվում է: Այդ ուղղություններով ավելանում են և՛ ներդրումները, և՛ հետաքրքրությունները»,-ասաց նա:

Վերջին տարվա արդյունքները դիտարկելով՝ Անահիտ Ոսկանյանը նշեց, որ ամենից շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են Ռուսաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, եվրոպական երկրներից: Անահիտ Ոսկանյանի խոսքով, տարեցտարի Հայաստան եկող զբոսաշրջիկների աշխարհագրությունն է ընդլայնվում: Վերջին շրջանում զբոսաշրջային ակտիվություն նկատվում է Չինաստանից, Սինգապուրից:

Աննա Գզիրյան

Հայերեն English Français Русский

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ