Հասարակական

Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք

2 րոպեի ընթերցում

 Միջին մասնագիտական կրթական ծրագրով բարձր առաջադիմությամբ սովորողներին կտրվի տարկետման իրավունք

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիներին կտրվի տարկետման իրավունք: Կառավարությունն այդ նպատակով 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ կատարեց լրացումներ և փոփոխություններ:

Ակնկալվում է, որ այս որոշման արդյունքում ուսումը շարունակելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հնարավորություն կստանան իրապես բարձր առաջադիմություն ունեցող քաղաքացիները, ինչի արդյունքում ՀՀ զինված ուժերը կհամալրվեն մասնագիտական պատշաճ գիտելիքներ ունեցող սպաներով:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԱրայիկ Հարությունյաննասաց, որ նախագիծը թույլ կտա ավելի շատ արդեն դիպլոմավոր մասնագետներ զորակոչել բանակ: «Ըստ էության, կրթական մակարդակի աճ կապահովենք», - ասաց նա:

Արաձագանքելով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց. «Եթե ընթացքում չհիվանդանան, այդ տենդենցն էլ է լինում»:

«Քանի որ մենք հիմա 0-18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում,հիմա նրանք այլևս չեն հիվանդանա, առողջություն մաղթենք բոլորին»,- ասաց ՎարչապետՆիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում