Տարածաշրջանային

«Իսլամական պետություն»-ը Թուրքիային սպառնացող տեսահոլովակ է հրապարակել

1 րոպեի ընթերցում

 «Իսլամական պետություն»-ը Թուրքիային սպառնացող տեսահոլովակ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն»-ը հուլիսի 10-ին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ԻՊ անդամները թուրքերեն սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Gazeteduvar»-ը:

Տեսանյութում ԻՊ-ի հինգ անդամներ են, որոնցից մեկը՝ Աբու Քաթադա ալ Թուրքին, թուրքերեն է խոսում: Անդամները նաև իրենց նվիրվածությունն են հայտնում ԻՊ առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադիին:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հռչակվել է 2014թ. հունիսի 29-ին Սիրիայի հյուսիսարևելյան և Իրաքի հյուսիսարևմտյան շրջաններում: Կարճ ժամանակամիջոցում այն իր վերահսկողության տակ է վերցրել մեծ տարածքներ: ԻՊ-ի նպատակների հիմքում ընկած է պանիսլամիզմի գաղափարախոսությունը: Նրանց հիմնական նպատակն է վերականգնել խալիֆայության ինստիտուտը (այն վերացրել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը) և միավորել աշխարհի բոլոր մուսուլմաններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում