Մշակույթ

«Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» ֆիլմը ցուցադրվեց Երևանում

3 րոպեի ընթերցում

«Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» ֆիլմը ցուցադրվեց Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մակեդոնական Շտիպ փոքրիկ քաղաքում ամեն տարվա հունվարին ծխական քահանան գետն է նետում փայտե խաչը: Հարյուրավոր տղամարդիկ խաչի ետևից սուզվում են գետը: Բարեբախտության ու բարգավաճման երաշխիքը բաժին է ընկնում նրան, ով կգտնի խաչը: Այս անգամ Պետրունյան ևս պահի մղումով սուզվում է ջուրն ու մյուսներից առաջ ընկնելով՝ հանում խաչը: Մրցակիցները բորբոքված են. ինչպե՞ս է համարձակվել կինը մասնակցել իրենց ծեսին: Չնայած բարձրացած աղմուկին՝ Պետրունյան չի հանձնվում: Հաղթանակը նրանն է, և նա մտադիր չէ խաչը զիջել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է պատմում ռեժիսոր Թեոնա Ստրուգար Միտևսկայի «Աստված գոյություն ունի, անունն էլ` Պետրունյա» կինոնկարը: Մակեդոնիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Խորվաթիայի համատեղ արտադրության ֆիլմն այս տարի ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի լիամետրաժ(խաղարկայինև վավերագրական)մրցույթում:

Հուլիսի 9-ին լրագրողները հնարավորություն ունեցան հանդիպել և զրուցել Պետրունյայի դերակատար Զորիցա Նուշևայի հետ, որը խոստովանեց` կյանքում իր մարմնավորած հերոսուհու պես համարձակ ու խիզախ չէ:

«Թվում է, թե Պետրունյան հասարակ աղջիկ է, և մեզնից յուրաքանչյուրը կարող է նրա միջոցով տեսնել իրեն: Նա ապրում է տղամարդկանց աշխարհում և ամեն օր պայքարում է հավասարության համար, ձգտում է այդ երջանկությանը»,-նշեց դերասանուհին:

Նուշևան անկեղծացավ` ասելով, որ իր համար հեշտ չէր Պետրունյային մարմնավորելը, քանի որ նա կին է, որն անընդհատ կոտրում է կարծրատիպերը, իսկ սահմաններ չգծելը հերոսուհու կյանքում մեծ դերակատարություն ունի:

«Մեծ սիրով կասեի, որ, այո, ես Պետրունյայի պես կվարվեի նման իրավիճակում, կպայքարեի, բայց իրականությունն այն է, որ այդպիսին չեմ. վախ, ցավ էի զգում անգամ ֆիլմի նկարահանման ժամանակ, ծնկներս դողում էին: Բայց, եթե կա վախ, կա նաև ուժ: Ըստ իս` բոլոր կանայք են ուժեղ, և նրանք ծայրահեղ իրավիճակներում կարող են սարեր շուռ տալ»,-ընդգծեց Նուշևան:

Խոսելով իր մասին` դերասանուհին ասաց, որ մինչ այս ֆիլմը, փոքր դերակատարմամբ հանդես է եկել մեկ այլ կինոնկարում: «Աշխատում եմ թատրոնում: Այս ֆիլմն իմ առաջին քայլն էր պրոֆեսիոնալ կինոարվեստում: Մասնակցեցի ֆիլմի քասթինգին և հեշտությամբ անցա: Ընդգծեմ, որ երկու երեխայի մայր եմ: Կարելի է ասել, որ հաջողակ եմ և՛ մասնագիտական, և՛ անձնական կյանքում»,- նշեց Զորիցա Նուշևան:

Նա չմոռացավ անդրադառնալ նաև Հայաստանին` շեշտելով, որ առաջին անգամ է մեր երկրում և շատ է հավանում այն: «Այստեղ ստեղծարար մթնոլորտ է: Հայաստանում հետաքրքիր ավանդույթներ կան, որոնք դուք շարունակում եք պահպանել, փոխանցել սերունդներին: Եթե հետագայում հնարավորություն լինի նորից ձեզ այցելել, սիրով կգամ»,-եզրափակեց դերասանուհին:

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Մշակույթ

ԵՄ-ն մեծ ուշադրություն է դարձնում մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությանը. Մարագոս

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Երևան

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ-ն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում