Ս-400 համակարգերը կարող են Թուրքիային մատակարարվել հուլիսի 9-ին. Haberturk

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի մատակարարումը Թուրքիային կարող Է իրանակացվել հուլիսի 9-ին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Haberturk թերթը: Հրատարակության տվյալներով՝ հուլիսի 8-ին Մոսկվայի ժամանակով 21:00-ի կողմերն ավարտվել Է Ս-400-ի բեռնումը երկու բեռնատար ինքնաթիռներում: Թերթը պնդում Է, որ ՀՕՊ-ի համակարգերով ինքնաթիռները հուլիսի 9-ին Տվերի ավիաբազայից կթռչեն Թուրքիա:

Ավելի վաղ Haberturk հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ Ս-400-ի բեռնումը Թուրքիա ուղարկելու համար կարող Է սկսվել հուլիսի 7-ին: Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 7-ի համար պլանավորվել Է առաջին կայանքի բեռնումը փոխադրական ինքնաթիռում՝ հետագայում Թուրքիա ուղարկելու համար շաբաթվա ընթացքում: Ըստ որում մինչեւ հուլիսի 8-ը, Haberturk-ի տեղեկատվությամբ՝ Թուրքիա կժամանեն ինը տեխնիկական մասնագետներ ՌԴ-ից, որոնք կաշխատեն համակարգերի ծավալման գործում: Առաջին փուլում Անկարային կտրվի մեկ համալիր, նշել Է ալիքը: Նախօրյակին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել Է Ս-400-ների բեռնումն սկսելու մասին՝ Թուրքիա ուղարկելու համար: Ըստ որում Թուրքիայի ղեկավարը հրաժարվել Է հայտնել համակարգերի առաքման ստույգ ժամկետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա