Մհեր Գրիգորյանը հրավիրված է մասնակցելու «Եվրասիական շաբաթ»-ի միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության գործարարները, արդյունաբերողները և ակտիվ երիտասարդությունը կրկին կհանդիպեն մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և գործարար համագործակցության հարցերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Եվրասիական շաբաթ 2019» 4-րդ միջազգային ֆորումն անցկացվելու է սեպտեմբերի 25-27-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Կազմակերպիչների տեղեկացմամբ, այս տարի ֆորումն անցկացվելու է «ԵԱՏՄ. համախմբում, զարգացում, ուժ» խորագրով:

««Եվրասիական շաբաթ 2019» 4-րդ միջազգային ֆորումի օրակարգը կենտրոնացած է միության 5 տարվա գործունեության արդյունքների, ինտեգրման նոր վեկտորների, արևելյան գործընկերների հետ համագործակցությունը զարգացնելու հնարավորությունների, ինչպես նաև միջազգային տնտեսական տուրբուլենտ իրավիճակի հետևանքների նվազեցման վրա»,-նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար, ֆորումի նախագահ Վերոնիկա Նիկիշինան:

Ֆորումին մասնակցելու համար հրավիրված են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ասկար Մամինը, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, փորձագետներ:

«Եվրասիական շաբաթ»-ի շրջանակում անցկացվելու է խոշոր ցուցահանդես, որը նվիրված է լինելու գյուղատնտեսությանը և սննդի արդյունաբերությանը: Մասնակցության համար հրավիրվել են ոչ միայն փորձ ունեցող կազմակերպությունները, այլև ընկերություններ, որոնք նոր են գործընկեր փնտրում:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից