Տարածաշրջանային

Թուրքիան ռազմական հեղաշրջման տարելիցին ընդառաջ 7 լեզվով հոլովակ է հրապարակելու

2 րոպեի ընթերցում

 Թուրքիան ռազմական հեղաշրջման տարելիցին ընդառաջ 7 լեզվով հոլովակ է հրապարակելու

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման երրորդ տարելիցի կապակցությամբ հեղաշրջման մասին պատմող հոլովակ է պատրաստվում հրապարակել, որը լինելու է 7 լեզվով:

Հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայում հուլիսի 15-ը սկսեց նշվել որպես Ժողովրդավարության և ազգային միասնականության օր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլիեթ»-ը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշել է, որ հուլիսի 15-ին Ժողովրդավարության և ազգային միասնականության օրվա առթիվ նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը 7 լեզվով հոլովակ է պատրաստելու, որտեղ բացի թուրքերենից՝ տեղ կգտնեն նաև ռուսերենը, անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը և արաբերենը:

Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որի պատասխանատվությունը ստանձնել էր «Խաղաղություն տանը» կոմիտեն, իսկ գլխավոր կազմակերպիչն էր ուժերի նախկին հրամանատար Աքըն Օզթուրքը: Նրանց նպատակն էր հեռացնել Էրդողանին իշխանությունից: Սակայն, հեղաշրջումը ձախողվեց, իսկ կազմակերպիչները՝ ձերբակալվեցին: Էրդողանի խոսքով՝ այդ օրը հաղթեց ժողովրդավարությունը և այն թուրքական օրացույցի մեջ մտավ որպես՝ Ժողովրդավարության և ազգային միասնականության օր:

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Թուրքիա

Թուրքիայում BRICS-ին անդամակցության հայտ տալու կոչ են արել

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Թուրքիա

Էրդողանը հայտնել է, որ ԵՄ երկրները Թուրքիայից ԱԹՍ-ներ են պատվիրում

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Քաղաքականություն

Թուրքիան առաջարկել է Սոմալիում երկու տարով տեղակայել իր զինված ուժերին

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է. ՊՆ

Ռազմական

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է. ՊՆ

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում