Հասարակական

Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է Աղձք

1 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է Աղձք

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների հետ այցելել է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների միակ պահպանված դամբարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Սերժ Սարգսյանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:

Համալիր հանրապետականների այցն այս տարի համընկել է ՀՀ պետական նշանակալի տոներից մեկի` Սահմանադրության օրվա հետ:

«Դա խորհրդանշում է քաղաքական ուժի անվերապահ հավատարմությունը պետականությանն ու Մայր օրենքի տառին և ոգուն: Մեր այցը հայոց արքաների դամբարան առանձնահատուկ խորհուրդ ունի: Դա և՛ հարգանքի տուրք է մեր նախնիների հիշատակին, և՛ մեզ համար անանց արժեքների՝ հայոց պետականության ամրապնդման, մեր ժողովրդի դարավոր պատմության ընթացքում ստեղծված հսկայական ժառանգության պահպանման կարևորության ընդգծումը, ինչպես նաև մեր հանձնառությունը՝ շարունակելու հայ ժողովրդի հարատևման ու զարգացման, հզոր և կայուն Հայաստան ունենալու համար մեր ջանքերը: Ինչպես պատմության բոլոր փուլերում, այսօր էլ, վստահաբար, այդ ամենին հասնելու համար կարևորագույն երաշխիքը մեր միասնականությունն է»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում