Հասարակական

Հայաստանից Ռուսաստան չվերթների քանակը հուլիսի 8-ից կավելանա

1 րոպեի ընթերցում

Հայաստանից Ռուսաստան չվերթների քանակը հուլիսի 8-ից կավելանա

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 8-ից ավելանում է Հայաստանից Ռուսաստան չվերթերի քանակը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը, հուլիսի 8-ից «Արմենիա» ավիաընկերությունն ամեն օր՝ օրական երկու չվերթ կիրականացնի Երևանից դեպի Մոսկվա:

«Պոբեդա» ավիաընկերությունը հուլիս ամսին կավելացնի չվերթերի հաճախականությունը և կիրականացնի հավելյալ ութ չվերթ՝ Գյումրի-Մոսկվա-Գյումրի երթուղով:

Երկու ավիաընկերություն փոխում են օդանավերի տիպերը: «Աերոֆլոտ» ընկերությունը յուրաքանչյուր չվերթին կավելացնի 40 նստատեղ, իսկ «Nord Wind» ավիաընկերությունը 4 չվերթ կիրականացնի 400-տեղանոց օդանավերով:

«Սրանք են այս պահի դրությամբ եղած տվյալները, որոնք ընթացքում կարող են փոփոխության ենթարկվել»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում