Հասարակական

Հինգ ավագ դպրոցների համար նոր շենքեր են կառուցվելու

1 րոպեի ընթերցում

Հինգ ավագ դպրոցների համար նոր շենքեր են կառուցվելու

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում որոշ ավագ դպրոցների շենքային պայմանների վատ վիճակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է գումար հատկացնել թվով 5 ավագ դպրոցների համար նոր շենքեր կառուցելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի4-ի նիստում:

«Հայաստանում 12-ամյա կրթության անցման ժամանակ ամենավատ ֆիզիկական պայմաններ ունեցող դպրոցները հատկացվել են ավագ դպրոցներին։ Հաճախ բողոքում ենք ավագ դպրոցների բովանդակային առումով չկայացած լինելուց, բայց նաև ֆիզիկական պայմանները ուղիղ ազդեցություն ունեն կրթության որակի վրա։ Այս նախագծով մենք պատրաստվում ենք 5 դպրոց ամբողջությամբ քանդել և նոր շենքեր կառուցել»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը հայտնեց, որ կառուցվելու են Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109, Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում