Հասարակական

Կառավարությունը գումար է հատկացնելու մի շարք բուհերում  նոր տեխնոլոգիաներ ներդրվելու համար

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը գումար է հատկացնելու մի շարք բուհերում  նոր տեխնոլոգիաներ ներդրվելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը գումար է հատկացնելու Հայաստանի մի շարք բուհերում շինարարական և վերակառուցման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներ ներդրվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Ագրարային համալսարանում ստեղծվելու է Ագրոճարտարագիտական լաբորատորիայի գերազանցության կենտրոն, վերանորոգվելու է և գույքով ապահովվելու է «Զեյթուն» ուսանողական ավան հիմնադրամ շենքը, վերանորոգվելու է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի պետական կոնսերվատորիայի, Գորիսի պետական համալսարանի շենքերը։

«Վերանորոգման և կահավորումների ընդհանուր գումարը կկազմի մոտ 1,7 միլիարդ դրամ»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանում և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում և Բերդի պետական քոլեջներում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար 883 միլիոն դրամ է հատկացվելու։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում