Life

Նշվել են առողջ սննդի անցնելու պարզ միջոցներ

2 րոպեի ընթերցում

Նշվել են առողջ սննդի անցնելու պարզ միջոցներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի սննդագետները մշակել են մի շարք պարզ հանձնարարականներ, որոնք թույլ կտան առողջ սննդի անցնել առանց խիստ սահմանափակումների, գրել Է Medicalxpress-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպես, առաջին հերթին սննդագետները խորհուրդ են տալիս հրաժարվել սպիտակ հացից՝ հօգուտ ամբողջահատիկ հացի:

Երկրորդ, խորհուրդ Է տրվում ուտել ավելի շատ ծովամթերք եւ կրճատել կարմիր մսի (խոզի, տավարի եւ ոչխարի մսի), ինչպես նաեւ վերամշակված մսից մթերքների գործածումը, ինչպիսիք են երշիկներն ու նրբերշիկը: Բացի դրանից, թեկուզեւ շաբաթական երկու անգամ միսը կարելի Է փոխարինել լոբազգիներով եւ բանջարեղենով: Աղի գործածումն աստիճանաբար նվազեցնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս գնել ընկուզեղեն առանց աղի, ինչպես նաեւ պահածոյացված ապուրներ՝ նատրիումի ցածր պարունակությամբ:

Աղցանները համեմելու համար սննդագետները խորհուրդ են տալիս սերուցքային սոուսների փոխարեն օգտագործել քացախով ձիթայուղ՝ սննդաբաժնում չհագեցած ճարպերի պարունակությունը մեծացնելու համար: Պաստան նույնպես ավելի լավ Է պատրաստել ոչ թե սերուցքային, այլ լոլիկի սոուսով: Գործածվող կալորիաների քանակը նվազեցնելու համար կարելի Է երկուտոսանոց կաթը փոխարինել մեկտոկոսանոցով, ինչպես նաեւ չխմել սերուցքով սուրճ: Արագ սննդի դեպքում անհրաժեշտ Է ընտրել պոպկոռնը կարտոֆիլ ֆրիի փոխարեն:

Սննդագետների կարծիքով՝ սննդաբաժնում նման փոփոխությունները կօգնեն աստիճանաբար անցնելու ճիշտ սննդի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում