Տարածաշրջանային

Ռուսաստանն առաջատարն Է առաջին կիսամյակում վրացական գինու ներմուծման գծով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն առաջատարն Է առաջին կիսամյակում վրացական գինու ներմուծման գծով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Գինու ազգային գործակալությունը հուլիսի 3-ին հաղորդել Է Ռուսաստան գինու արտահանման աճի մասին՝ նշելով, որ առաջին կիսամյակում ՌԴ-ն զբաղեցրել Է առաջին տեղն ալկոհոլային արտադրանքի այդ տեսակի ներմուծողների թվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ Վրաստանը հունվարից մինչեւ հունիս Ռուսաստան Է ատահանել ավելի քան 25 միլիոն շիշ գինի, ինչը 6 տոկոսով ավելի Է 2018 թվականի նույն տվյալների համեմատությամբ:

Ներմուծված վրացական գիների քանակով երկրորդ տեղն զբաղեցնում Է Ուկրաինան: Գործակալության տվյալներով՝ առաջին կիսամյակում Ուկրաինան ներմուծել Է ավելի քան 3,7 միլիոն շիշ գինի: Այնուհետեւ գալիս են Չինաստանը (3,5 միլիոնից ավելի շիշ), Լեհաստանը (1,8 միլիոնից ավելի շիշ) եւ Ղազախստանը (1,6 միլիոնից ավելի շիշ):

Գործակալությունում պնդում են, որ հունվարից մինչեւ հունիս 88 տոկոսով աճել Է վրացական գինու արտահանումն ԱՄՆ, մատակարարվել Է ավելի քան 354 հազար շիշ: Առաջին կիսամյակում վրացական գինու արտահանման աճ Է դիտվում նաեւ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան՝ 120 տոկոս (55 հազարից ավելի շիշ), Լիտվան՝ 68 տոկոս (315 հազարից ավելի շիշ), Մոնղոլիան՝ 68 տոկոս (146 հազարից ավելի շիշ), Բելառուսը՝ 32 տոկոս (889 հազարից ավելի շիշ), Իսրայելը՝ 20 տոկոս (131 հազարից աելի շիշ), Կանադան՝ 12 տոկոս (83 հազարից ավելի շիշ):

Ընդամենն առաջին կիսամյակում Վրաստանը շուրջ 40,5 միլիոն շիշ գինի Է մատակարարել 44 երկրների, ինչը 6 տոկոսով ավելի Է անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Արտահանված գինու ընդհանուր արժեքը գերազանցել Է 98 միլիոն դոլարը, ինչը 9 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները ՄԱԿ-ում հանդիպումներ չեն նախատեսում

Միացյալ Նահանգներ

ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները ՄԱԿ-ում հանդիպումներ չեն նախատեսում

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 95-ը 95-ի դիմաց ձևաչափով

Ռուսաստան

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել 95-ը 95-ի դիմաց ձևաչափով

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում