Հասարակական

Հայաստանը հարուստ է տաղանդներով, և դա պետք է պահպանեք. ՄՊՀ ռեկտոր 

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հարուստ է տաղանդներով, և դա պետք է պահպանեք. ՄՊՀ ռեկտոր 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղը մեծ ապագա ունի, այն ավելի մեծ առաջընթաց կունենա, որովհետեւ Հայաստանը շատ հարուստ է տաղանդներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին այս մասին ասաց երեւանյան մասնաճյուղում առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Հայաստանը շատ հարուստ է տաղանդներով, և դա պետք է պահպանեք, որովհետև ժողովրդի ուժը, պետության ուժը, ձեր երկրի ուժը հենց տաղանդավոր մարդկանց մեջ է։ Եվ եթե բոլորին հիշենք, ապա դա մարդկանց անվերջ բազմություն կլինի։ Պահպանեք մասնաճյուղը, աճեք եւ հասեք նոր հաջողությունների»,- ընդգծեց ռեկտորը:

Շրջանավարտներին դիպլոմների հանձնմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ շրջայց կատարեց համալսարանի տարածքում, պուրակում տնկեց անվանական եղևնի, այնուհետև մասնակցեց առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում