Հասարակական

Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղն ամրապնդում է հայ-ռուսական հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղն ամրապնդում է հայ-ռուսական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղն ապացուցել է, որ ունի լավ ներուժ հետագա զարգացման համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ 2015 թվականին հիմնադրված այս համալսարանը ամրապնդում է հայ-ռուսական հարաբերությունները:

«Կրթության ոլորտը շատ կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Այդ դերի էլ ավելի ուժեղացումը կնպաստի երկու երկրների միջև կայունության եւ համագործակցության հեռանկարների ամրապնդմանը»,- ասաց Կոպիրկինը:

Դեսպանը ցանկանում է, որպեսզի մասնաճյուղը հետագայում ավելի զարգանա, հաջող և արդյունավետ աշխատի հանուն Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ շահերի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում